ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հայ գրականությունը` օտար լեզվով

Հայ գրականությունը` օտար լեզվով
16.03.2018 | 03:14

Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Տաղավարում հիմնականում գեղարվեստական գրականություն է` տեղեկացնում է մշակույթի նախարարությունը: Առանձնակի շեշտադրմամբ ներկայացվելու է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակելու հայ ժամանակակից կամ դասական գրականություն: Գրականության ոլորտի մարդիկ փաստում են, սակայն, որ հայաստանյան գրական դաշտը ուսումնասիրված չէ, շատերը ոչինչ չգիտեն մեր գրականության, մեր երկրի մասին: Արդյունքը դեռևս տեսանելի չէ, սակայն «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը համարվում է երկրի գրականությունը դրսում ներկայացնելու լավագույն տարբերակը:


Նշենք, որ Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայանում է առաջին անգամ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ